Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին

Վրաստանի գլխավոր դատախազությունը պետական դավաճանության և դիվերսիայի մեղադրանքով ձերբակալել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկին, նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին։
Նրա խոսքով՝ ձերբակալության հիմք է դարձել Բարամիձեի մեկ ամիս առաջ արած հրապարակային հայտարարությունը, ըստ որի՝ 1992-1993 թվականների աբխազական հակամարտության ընթացքում վրացի զինծառայողները գերի չէին վերցնում հակառակորդի զինվորներին և տեղում գնդակահարում էին նրանց։
«Աբխազական հակամարտության վետերանների կողմից դատախազություն ներկայացված բողոքից հետո սկսվել է քննություն, որի ընթացքում Բարամիձեի ներկայացրած փաստերը չեն հաստատվել», - ասել է գլխավոր դատախազի տեղակալը։
Նա նշել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում դատախազությունը Բարամիձեին պաշտոնապես մեղադրանք կներկայացնի և գործը կփոխանցի դատարան։

«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
2616:19
«Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն ձայն տվողներին և փոխել իր խոսույթը»․ Արմեն Հովասափյան
2616:12
«Դուք ստրուկն եք և ուզում եք մի ամբողջ ժողովուրդ ու պետություն ձեզ պես ստրուկ սարքել»․ Մարգարիտ Եսայան
4716:06
ԵՄ-ն Ուկրաինային 4,36 մլրդ եվրո է հատկացրել պաշտպանության և պետական կարիքների համար
8616:01
«Փորձում է ծաղրելով ցույց տալ, որ վտանգ չի տեսնում, բայց իրականում վախենում է հենց այդ համախմբումից»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5115:54
«Չպետք է Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
5315:48
«Հուսով եմ, ԱՄՆ-ի ընտրությունները դրական ազդեցություն կունենան համաշխարհային քաղաքականության վրա»․ Էրդողան
9715:31
«Ես դատապարտում եմ քաղաքական դիակապտությունը»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
6215:18