Իրանում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կանչել են ԱԳՆ

Իսլամական Հանրապետությունում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կանչել են ԱԳՆ՝ Վիեննայի կողմից Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիին, որը պետք է մասնակցեր ԱԷՄԳ-ի Գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին, մուտքի արտոնագիր չտրամադրելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Նրանք պարտավոր էին մուտքի արտոնագիր տրամադրել իրանական պատվիրակությանը՝ միջազգային բոլոր նորմերին համապատասխան։ Մենք անհապաղ քայլեր ձեռնարկեցինք և կանչեցինք Ավստրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք ներկայացնելու նպատակով»,- ասել է նա։ Ըստ Բաղայիի՝ այն փաստը, որ Վիեննան մերժել է մուտքի արտոնագրի տրամադրումը Վաշինգթոնի ճնշման ներքո, չի ազատում Ավստրիային իր գործողությունների համար պատասխանատվությունից։
Ավելի վաղ Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Ավստրիայի իշխանությունները՝ ԱՄՆ-ի պահանջով, մերժել են Մոհամմադ Էսլամիի մուտքը երկիր, ինչի հետևանքով նա չի կարողանա ելույթ ունենալ ԱԷՄԳ-ի գլխավոր համաժողովում։

«Քանի կան մեքենաներ, ավտովթարներ լինելու են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3615:00
«Ի՞նչ է քաղաքացիական պատերա՞զմ է սկսվելու․ դուք վարչապե՞տ եք, թե՞ ցուցացար»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
5614:30
«Չեմ կարող պատկերացնել՝ Սահմանադրության նախագիծը չանցնի և դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5314:24
«Որ Կտրիճ Ներսիսյանն էլ ներկա լիներ, ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6214:06
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել»․ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
6314:00
«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6413:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7613:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6813:36