Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա Տիգրան Ղ․-ն գիտակցության չգալով ժամեր անց մահացել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներն են «Nissan Tiida»-ի վարորդ, Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ․-ն, ուղևոր՝ Երևանի բնակիչ 21-ամյա Հրանտ Բ․-ն և Տիգրան Ղ․-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Հրայր Ղ․-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած Տիգրան Ղ․-ն սեպտեմբերի մեկին էր զավակ ունեցել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 12-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում, բախվել էին Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Nissan» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տիգրան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
7609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
296Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
309Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
505Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
352Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
442Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
179Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32708.11.2026, 21:00