«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է պահպանել ռուսական էներգետիկ և կենսական նշանակության ենթակառուցվածքներին հարվածներ չհասցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը՝ պայմանով, որ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում հուսալիորեն և հետևողականորեն կատարի նույն պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե գործընկերները պատրաստ են երաշխավորել Ռուսաստանի կողմից մեր էլեկտրացանցին, էներգետիկ այլ օբյեկտներին, կենսական նշանակության ենթակառուցվածքներին կամ պարենի մատակարարումներին հարվածներ չհասցնելու իրական մտադրությունը, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք փոխադարձ քայլեր ձեռնարկել», — գրել է նա։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան իր գործընկերներին առաջարկել է Ռուսաստանի հետ երկարաժամկետ պայմանավորվածության հասնել՝ կրիտիկական ենթակառուցվածքներին հարվածներ չհասցնելու վերաբերյալ, ինչը կարող է խաղաղության տանող առաջին քայլը դառնալ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին։

«Հուսով եմ, ԱՄՆ-ի ընտրությունները դրական ազդեցություն կունենան համաշխարհային քաղաքականության վրա»․ Էրդողան
6415:31
«Ես դատապարտում եմ քաղաքական դիակապտությունը»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
5215:18
«Հեղափոխություն անելու համար պետք է լինես հայաստանամետ ուժ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
5015:12
«Քանի կան մեքենաներ, ավտովթարներ լինելու են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6215:00
«Ի՞նչ է քաղաքացիական պատերա՞զմ է սկսվելու․ դուք վարչապե՞տ եք, թե՞ ցուցացար»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8214:30
«Չեմ կարող պատկերացնել՝ Սահմանադրության նախագիծը չանցնի և դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6514:24
«Որ Կտրիճ Ներսիսյանն էլ ներկա լիներ, ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:06
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել»․ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
6814:00