Իսրայելն ու Սաուդյան Արաբիան քննարկել են հութիների դեմ պայքարի համար հետախուզական տվյալների փոխանցումը

Իսրայելն ու Սաուդյան Արաբիան բանակցություններ են վարել ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության միջնորդությամբ՝ Էր-Ռիադին հետախուզական տվյալներ փոխանցելու շուրջ, հայտնում է The Jerusalem Post-ը։
Լրատվամիջոցը նշում է, որ Walla պորտալի աղբյուրների հաղորդմամբ՝ Սաուդյան իշխանությունները օգնություն են խնդրել, որը կօգներ պաշտպանվել հութիների հարձակումներից, ավելի ամբողջական պատկերացում կազմել տարածաշրջանում նրանց ուժերի տեղակայման վերաբերյալ և կանխատեսել հակառակորդի հետագա քայլերը։
Միևնույն ժամանակ, անվտանգության ծառայությունների աղբյուրները հայտարարել են, որ իրավիճակի զարգացումները մտահոգում են ոչ միայն Սաուդյան Արաբիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։ Մասնավորապես, նրանք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն կարող է համաձայնության գալ Իրանի և հութիների հետ և թագավորությանն ու մյուս պետություններին թողնել ինքնուրույն լուծելու մնացած խնդիրները։
Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ Էր-Ռիադը Լոնդոնից օգնություն է խնդրել՝ Եմենի այն շրջաններից, որոնք հարակից են Բաբ էլ-Մանդեբի նեղուցին, հութիներին դուրս մղելու և սաուդյան նավթային օբյեկտները պաշտպանելու նպատակով։ Աղբյուրների տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը համաձայնել է գործուղել ռազմական խորհրդականների, սակայն այլ ռազմական օգնություն ուղարկելու վերաբերյալ պարտավորություններ չի ստանձնել։
Նշենք, որ անցած շաբաթ հութիները հարձակողական գործողություն են իրականացրել, որի արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Եմենի՝ Կարմիր ծովի ողջ առափնյա հատվածը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցին հարակից տարածքները։ Միաժամանակ, հութիները շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային։

«Քանի կան մեքենաներ, ավտովթարներ լինելու են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3615:00
«Ի՞նչ է քաղաքացիական պատերա՞զմ է սկսվելու․ դուք վարչապե՞տ եք, թե՞ ցուցացար»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
5614:30
«Չեմ կարող պատկերացնել՝ Սահմանադրության նախագիծը չանցնի և դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5314:24
«Որ Կտրիճ Ներսիսյանն էլ ներկա լիներ, ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6214:06
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել»․ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
6314:00
«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6413:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7613:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6813:36