NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

2736
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ., 10:37
Լոս Անջելեսի Չաթսվորթ թաղամասում ուղղաթիռ է կործանվել և հրդեհվել։ Երեք մարդ զոհվել է, ևս մեկը հոսպիտալացվել, հայտնել է քաղաքի հրշեջ վարչության (LAFD) մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ուղղաթիռն ընկել է երկու շենքերի արանքում։ Հրդեհի հետևանքով վնասվել է չորս տրանսպորտային միջոց։ Դեռևս հայտնի չէ, թե ընդհանուր քանի մարդ է եղել ուղղաթիռում։
NBC Los Angeles հեռուստաալիքը հաստատել է, որ օդանավն իրենց էր պատկանում։ Նշվում է, որ մի քանի հեռուստաընկերությունների ուղղաթիռներ գտնվում էին Սան Ֆերնանդոյի հովտի արևմտյան հատվածում, որտեղ լուսաբանում էին ավտոբուսի մասնակցությամբ պատահարը, որի հետևանքով երկու մարդ զոհվել էր, ևս վեցը՝ վիրավորվել։
Ուղղաթիռի կործանման պատճառը դեռևս հայտնի չէ։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
202Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
216Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
375Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
265Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
349Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
155Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30408.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
28608.11.2026, 20:00