««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ «Վիվա Արմենիա» ընկերության երկու աշխատակիցների միջև օրերս տեղի ունեցած դանակահարությանը նախորդել է աշխատավայրում ծագած լարվածությունը, որի պատճառներից մեկը եղել է միմյանց բարև չտալը։
Մեր տեղեկություններով՝ երկու տղամարդկանց հարաբերությունները որոշ ժամանակ լարված են եղել, ինչից հետո նրանք որոշել են աշխատավայրից դուրս հանդիպել և պարզաբանել հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Երևանում պարանոցի հատվածում կտրած վնասվածքով «Արամյանց» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 44-ամյա Ռոման Սելիկյանը։
Իրավապահների տվյալներով՝ դեպքը տեղի էր ունեցել Մաշտոցի 2/2 և Արգիշտի 4/1 հասցեների արանքում։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էր 50-ամյա Վարդան Դալաքյանը, որը ներկայացրել էր նաև ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
7609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
296Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
309Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
505Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
352Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
442Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
179Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32708.11.2026, 21:00