ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն են տվել օրինագծին, որը Սպիտակ տանը հնարավորություն է տալիս լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Օրինագծին կողմ է քվեարկել 262 կոնգրեսական, դեմ՝ 159-ը, իսկ մի մասը ձեռնպահ է մնացել։ Այժմ փաստաթուղթը, որը նախկինում հաստատվել էր Սենատի կողմից, կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։
Օրինագիծն ի սկզբանե մշակել էր երկու կուսակցությունների սենատորներից կազմված խումբը։ Մասնավորապես, այդ գործընթացում նշանակալի դեր էր ունեցել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։
Առաջարկվող միջոցների ցանկում կարևոր տեղ են զբաղեցնում մաքսատուրքերը։ Մասնավորապես, օրինագիծը նախատեսում է, որ ԱՄՆ նախագահը պետք է բարձրացնի Ռուսաստանից ներմուծվող բոլոր ապրանքների մաքսատուրքերը․ դրանց առավելագույն չափը կարող է հասնել 500%-ի։
Նախատեսվում են նաև մինչև 100% մաքսատուրքեր այն երկրների բոլոր ապրանքների համար, որոնք ընդգրկված են Ռուսաստանից նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների ցանկում։ Այդ մաքսատուրքերը պետք է սահմանվեն, եթե այդ երկրները նոր գնումներ են կատարում Ռուսաստանից՝ էներգակիրների ներմուծման ուղղությամբ։
Օրինագիծը ներառում է նաև սահմանափակող միջոցներ այն նավերի նկատմամբ, որոնք Ռուսաստանից նավթ, ուրան, ածուխ և մի շարք այլ ապրանքներ են տեղափոխում։

«Ի՞նչ է քաղաքացիական պատերա՞զմ է սկսվելու․ դուք վարչապե՞տ եք, թե՞ ցուցացար»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
714:30
«Չեմ կարող պատկերացնել՝ Սահմանադրության նախագիծը չանցնի և դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
2314:24
«Որ Կտրիճ Ներսիսյանն էլ ներկա լիներ, ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:06
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել»․ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
5014:00
«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6813:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6313:36
«Ամեն ինչ ունի իր բացատրությունները, բայց դա չի նշանակում, որ դրանք մեզ բավարարում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6413:18