«Հայաստանը ցանկանում է խզել կապերը Ռուսաստանի հետ և ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»․ Շոյգու

Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու ուղեգիծ, և ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու նրանց ձգտումը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում։
«Ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնման Երևանի ձգտումը և բացահայտ սպառողական վերաբերմունքը տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների նկատմամբ, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի», - ասել է Շոյգուն:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ 1990-ականներին Ռուսաստանը Հայաստանին փրկել է տնտեսական և էներգետիկ փլուզումից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։ «Միևնույն ժամանակ, ներկայիս իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ», —նշել է Շոյգուն։

«Ի՞նչ է քաղաքացիական պատերա՞զմ է սկսվելու․ դուք վարչապե՞տ եք, թե՞ ցուցացար»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
714:30
«Չեմ կարող պատկերացնել՝ Սահմանադրության նախագիծը չանցնի և դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
2314:24
«Որ Կտրիճ Ներսիսյանն էլ ներկա լիներ, ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:06
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել»․ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
5014:00
«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6813:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6313:36
«Ամեն ինչ ունի իր բացատրությունները, բայց դա չի նշանակում, որ դրանք մեզ բավարարում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6413:18