ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի վիզաները՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելու համար, գրում է Associated Press (AP)-ը։
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վիզաներ են տրամադրվել Իրանի «հիմնական պատվիրակությանը», ինչպես նաև անհրաժեշտ անձնակազմին. «Համաձայն մեր պարտավորությունների՝ որպես ընդունող երկրի, իրանական ռեժիմի հիմնական պատվիրակությունը կկարողանա մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան»։
Իրանական պատվիրակությունը կենթարկվի ճանապարհորդական սահմանափակումների, և նրա անդամներին կարգելվի գնել շքեղ ապրանքներ և որոշակի այլ իրեր։ Պետդեպարտամենտը նաև նշել է, որ 2026 թվականի պատվիրակությունը կլինի ավելի փոքր, քան 2025 թվականի պատվիրակությունը։
Որոշումը հայտարարվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը մերժեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին և նրա պատվիրակությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու վիզա տրամադրելը։

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
6412:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
176Երեկ, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
170Երեկ, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
192Երեկ, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
204Երեկ, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
133Երեկ, 09:36
Հովիվը վերադարձվել է Ադրբեջան
23426.10.2026, 13:12
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
22526.10.2026, 12:02