«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC

Փենթագոնը դիտարկում է Եվրոպայից ամերիկյան զինվորականների մեկ երրորդին դուրս բերելու հնարավորությունը, հաղորդում է NBC News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Եվրոպայում ամերիկյան զորակազմը կարող է կրճատվել առնվազն 25 հազար զինծառայողով։ Չի բացառվում, որ արդյունքում եվրոպական երկրներում գտնվող ռազմակայաններում ԱՄՆ զինվորականների թիվը կիսով չափ կրճատվի՝ հասնելով 40 հազարի։ Բացի այդ, Փենթագոնն ուսումնասիրում է Եվրոպայից ռազմական ինքնաթիռների, նավերի և այլ սպառազինության դուրսբերման հնարավորությունը։
Աղբյուրները հավելել են, որ մինչև նոյեմբերի 6-ը Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պետք է իր ենթականերից ստանա Եվրոպայից ամերիկյան զինվորականների դուրսբերման կամ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներ նրանց վերաբաշխման հնարավորությունների վերաբերյալ զեկույցի վերջնական տարբերակը։ Այնուհետև առաջարկությունները կներկայացվեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։
Նշենք, որ ԱՄՆ-ն քննարկում է Եվրոպայում իր ռազմական զորակազմի կրճատման հնարավորությունը՝ եվրոպական երկրների՝ սեփական պաշտպանության ծախսերն ինքնուրույն հոգալու պահանջների ֆոնին։

«Ի՞նչ է քաղաքացիական պատերա՞զմ է սկսվելու․ դուք վարչապե՞տ եք, թե՞ ցուցացար»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
714:30
«Չեմ կարող պատկերացնել՝ Սահմանադրության նախագիծը չանցնի և դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
2314:24
«Որ Կտրիճ Ներսիսյանն էլ ներկա լիներ, ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:06
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել»․ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
5014:00
«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6813:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6313:36
«Ամեն ինչ ունի իր բացատրությունները, բայց դա չի նշանակում, որ դրանք մեզ բավարարում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6413:18