«Հայ հերոսներին ինչ-որ «կարևոր» մեկը թույլ չի տալիս դիմել ՄԻԵԴ, որ չվնասեն «խաղաղության հարթակին»»․ Լապշին

Երեք նախկին հայ ռազմագերիներ հրաժարվել են Բաքվի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցեր ներկայացնելուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Հայ ընթերցողներն արդեն հարցերով հեղեղել են ինձ․ «Ալեքսանդր, իսկ Ադրբեջանից վերադարձած նախկին հայ ռազմագերիները, որոնց դու օգնել էիր Բաքվի ռեժիմի դեմ հայցեր նախապատրաստել, ի վերջո այդ հայցերը ներկայացրե՞լ են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»։ Հիշեցնեմ, որ Հայաստանի իշխանություններն ինձ արգելել են մուտք գործել երկիր՝ ռազմագերի Գևորգ Սուջյանից հարցազրույց վերցնելուց հետո, որը պատմել էր Բաքվի բանտում իր նկատմամբ կիրառված խոշտանգումների և բռնությունների մասին։ Բայց Գևորգը միակը չէր, ում ես և իմ ֆրանսիացի փաստաբաններն օգնում էինք։ Բնականաբար՝ ամբողջովին անվճար։ Նրանից բացի՝ ևս երեք զինծառայող կար, պարզապես նրանք հրաժարվեցին հարցազրույցից, և դա, անկասկած, նրանց իրավունքն է։
Ի՞նչ ասեմ ձեզ։ Չորսից (այդ թվում՝ Սուջյանից) երեք նախկին հայ ռազմագերիներ, որոնք մի քանի տարի անցկացրել էին Ադրբեջանի բանտերում՝ սարսափելի պայմաններում, ի վերջո հրաժարվեցին Բաքվի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցեր ներկայացնելուց։ Երբ բոլոր փաստաթղթերը պատրաստ էին, երեքն էլ հայտնեցին, որ Հայաստանում ինչ-որ շատ կարևոր անձ իրենց խորհուրդ է տվել հայցեր չներկայացնել Ադրբեջանի դեմ։ Թե կոնկրետ ով է ճնշում գործադրել նրանց վրա, նրանք հրաժարվեցին հայտնել։ Սակայն, ի վերջո, հայցերը չներկայացվեցին, բոլոր դատավարական ժամկետներն անցան, և Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարված հանցագործություններն, այդպիսով, մնացին անպատիժ։
Իսկ ի՞նչ եղավ Գևորգ Սուջյանի հայցի հետ։ Ես չգիտեմ, կարող եք ինքներդ նրան հարցնել։ Ինչ-որ պահի նա որոշեց, որ Ստրասբուրգում իմ փաստաբաններն իրեն չեն համապատասխանում (հենց նրանք էին, որ 2021 թվականին շահել էին Ադրբեջանի դեմ իմ սեփական գործը), և ասաց, որ այլ փաստաբաններ է ընտրել։ Դրանից հետո մենք այլևս չենք շփվել։ Ինձ համար դժվար է որևէ բան ավելացնել, բացի այն, որ Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի գործերի տվյալների բազայում նրա անունը ներկայացված հայցերի շարքում չի եղել։
Էլ ի՞նչ է մնում ավելացնել։ Խաղաղության դարաշրջանը սկսվել է, բարեկամներ։ Հայ հերոսներին ինչ-որ «կարևոր» մեկը թույլ չի տալիս դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի չվնասեն «խաղաղության հարթակին», իսկ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին տանում է Գանձասար և հայտարարում, թե դա հայկական վանդալներից փրկված ալբանական տաճար է։
Խաղաղությունն այնքան հրաշալի բան է, այնպես չէ՞։ Իսկ հետո ավելի լավ է լինելու։ Կարևորը հանգիստ նստելն է ու ոչինչ չանելը, իսկ բռնարարն ինքնուրույն կանի իր գործը ձեր նկատմամբ։ Կներեք հեգնանքի համար»,- նշել է նա։

«Ի՞նչ է քաղաքացիական պատերա՞զմ է սկսվելու․ դուք վարչապե՞տ եք, թե՞ ցուցացար»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
714:30
«Չեմ կարող պատկերացնել՝ Սահմանադրության նախագիծը չանցնի և դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
2314:24
«Որ Կտրիճ Ներսիսյանն էլ ներկա լիներ, ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:06
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել»․ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
5014:00
«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6813:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6313:36
«Ամեն ինչ ունի իր բացատրությունները, բայց դա չի նշանակում, որ դրանք մեզ բավարարում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6413:18