Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հետ անժամկետ անվտանգության համաձայնագրի կնքման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մշտական անվտանգության համաձայնագիր է կնքել Դանիայի և Գրենլանդիայի հետ։
«Ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ն Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել, որը Միացյալ Նահանգներին մշտական վերահսկողություն է տալիս Գրենլանդիայի անվտանգության և այլ հարցերի նկատմամբ՝ լիովին լուծելով բազմաթիվ մտահոգությունները։ Միացյալ Նահանգների համար ծախսեր չկա»,- գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները անմիջապես կսկսի ռազմական ուժեր տեղակայել Գրենլանդիայի բազմաթիվ տարածքներում։
«Ավելին, այս պահից սկսած, Միացյալ Նահանգների ոչ մի մրցակից երբեք չի կարողանա բազա հիմնել Գրենլանդիայում, այնտեղ ռազմական ներկայություն ունենալ կամ զգալի ներդրումներ կատարել առանց մեր գրավոր թույլտվության»,- նշել է Թրամփը՝ ընդգծելով՝ այս համաձայնագիրը հավերժ է, այն երբեք չի ավարտվի։

Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Քնեսեթի ընտրությունների արդյունքները
913:07
«Սպասենք՝ «Ուժեղ Հայաստանն» ու դաշնակցականները գնան, մի երկու բան սովորեցնեն»․ Վահագն Ալեքսանյան
5112:36
Տուսկը Նավրոցկուն առաջարկել է հանդիպել
12812:25
«Ամերիկացիները Քոնգրեսի ընտրություններում ոչ ասացին պատերազմին»․ Ղալիբաֆ
14312:00
«Մեր տանն էլ են խուզարկություններ կատարվում»․ Կարեն Կարապետյան (տեսանյութ)
6311:54
«Փաշինյանը փորձում է խոչընդոտել Հայաստանը փրկելու մեր պայքարը»․ «Ուժեղ Հայաստան»
6111:42
«Համակարգիչ են տարել, խաղային քարթրիջներ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6811:36
«ՀՀ-ում մոր կաթի հետ մեծացող երեխան Խոր Վիրապը պատկերացնում է Արարատի պատկերով». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6711:06