Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային

Օգոստոսի կեսերին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը սոսկալի դեպք է տեղի ունեցել․ մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
«Երեխան, որին ծեծել է դայակ աշխատող կինը, քայլելու և խոսելու ունակ չէ: Տիկինը հարվածել է երեխային, երբ վերջինս ընկել է հատակին, սկսել է «պոլի փայտով» հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարին։ Չքայլող եւ չխոսող տղա երեխային անվանել է անպիտան։
Մենք ժամեր շարունակ փորձում ենք կապ հաստատել կառույցի տնօրենի, ընդունարանի հետ, որևէ աշխատակցի հետ, սակայն հեռախոսազանգերը մնում են անպատասխան։ Կապվեցինք վարչական ղեկավար Նարեկ Կակոյանի հետ, հարցրինք՝ տեղյա՞կ է դեպքից, ասաց՝ դեպքի մասին տեղյակ է, դայակն իրենց համագյուղացին է։ Մեր հարցին ի պատասխան, թե վարույթ հարուցվել է, խափանման միջոց կա՞, ասաց տնային կալանքում է։ Վարչական ղեկավարը այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, թե ավելի ուշ կզանգի, կզրուցենք, իրեն այս պահին հարմար չէ երկար զրուցելը։
Փորձում ենք մեկնաբանություն ստանալ նաև իրավապահներից»,- գրում է լրատվամիջոցը։

«2026 թվականին Chrome-ում հայտնաբերվել է «զրոյական օրվա» 8 խոցելիություն»․ Սամվել Հայրապետյան
511:30
«Ինչպես են երիտասարդների բողոքի ակցիաները տարածվում ամբողջ աշխարհում»․ #TheGuardian (տեսանյութ)
3311:25
«Հանրային ճնշումն ու համախմբվածությունը տալիս է իր դրական ելքը»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
4411:06
Ուկրաինան Միխայիլ Գալուստյանին ներառել է Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
14709:24
Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
8209:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9407:30
«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
13003:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
13402:06