Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ

Սեպտեմբերի 7-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքից դանակի հարվածի հետևանքով «ձախ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 35-ամյա Պյոտր Ս․-ն է։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 29-ամյա Պավել Ս․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ավտոմեքենան վարելու ժամանակ իրեն անծանոթ, կարմիր գույնի «Tesla» ավտոմեքենայի վարորդը տվել է երկար ձայնային ազդանշան և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանք։ Ճանապարհը չզիջելու հանգամանքով պայմանավորված՝ կանգնել են փողոցում և սկսել պարզաբանումներ կատարել, ինչը վերածվել է վիճաբանության։ Նույն պահին կանգնել է սպիտակ գույնի «BMW» ավտոմեքենան, որի վարորդը խառնվել է վիճաբանությանը և իր մոտ գտնվող դանակով հարվածել է եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
7609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
296Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
309Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
505Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
352Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
442Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
179Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32708.11.2026, 21:00