Արևաշատում հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է

459
Կիրակի, 20 սեպտեմբերի, 2026 թ., 14:12
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում արտեզյան ջրի հորատող տեխնիկան ընկել է քաղաքացու վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հորատող «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի ճնշման յուղի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով վարորդի գլուխն արգելափակվել է հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում ու տեղում մահացել։ Համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Առաքելյանն է։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
7609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
296Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
309Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
505Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
352Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
442Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
179Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32708.11.2026, 21:00