Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները

Իրանի Կենտրոնական ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ն՝ տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությամբ, պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին հայտնում են պետական լրատվամիջոցները։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների և օբյեկտների դեմ պատասխան հարվածների։ Միաժամանակ հրամանատարությունը նախազգուշացնում է, որ տարածաշրջանի այն երկրները, որոնք կաջակցեն Իրանի դեմ ամերիկյան ագրեսիային, կդիտարկվեն որպես հակամարտության մասնակիցներ։
Նշվում է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ, իսկ Իրանի իշխանությունները չեն պատրաստվում բանակցությունների գնալ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել իրենց պայմանները, այդ թվում՝ պատերազմի դադարեցումը, իրանական ակտիվների ապասառեցումը և ծովային շրջափակման վերացումը։
Նախօրեին Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ մտածում է, թե ինչպես վարվել Իրանի հետ, և կարծում է, որ համեմատաբար կարճ ժամանակում կարելի է ակնկալել նշանակալի զարգացումներ։

«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
913:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3713:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5013:36
«Ամեն ինչ ունի իր բացատրությունները, բայց դա չի նշանակում, որ դրանք մեզ բավարարում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5313:18
«Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6113:06
«Ինչ-որ մարդկանց հավաքել էին, իրենք իրենցով նստել, ասել-խոսել»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
5913:00
«Չունեմ դիտարկում․ ես ի՞նչ ասեմ, հավաքն ինքն իր մասին պիտի ասի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6712:54
Հաստատվեց 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը (տեսանյութ)
6712:48