«Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ»․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի առիթով։
Այսօր տոնախմբում ենք հայոց անկախ պետականության վերահաստատման 35-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է բազում փորձությունների միջով, սակայն մեր ժողովուրդը երբեք չի ընկճվել, չի հուսահատվել, մեծ զոհողությունների գնով անգամ շարունակել է հայրենաշինության սրբազան առաքելությունը և իր ներուժը ծառայեցրել ազգային զարթոնքին։
Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին։ Անկախության տոնական օրվա խորհրդով զորացած՝ անմնացորդ նվիրումով շենացնենք ու պայծառացնենք մեր երկիրը և ամենայն նախանձախնդրությամբ ու պատասխանատվությամբ պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը այս սրբազան հողի վրա։ Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի։
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը, Իր Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդի մեր ժողովրդին և պարգևի բարօր ու առաջընթաց կյանք. ամեն»։

«Հիմա, երբ հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, կարող ենք վերջապես շունչ քաշել». Ռուբեն Ռուբինյան
1509:42
«Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները»․ Սերժ Սարգսյան
2109:30
«Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ»․ Գարեգին Բ
3609:12
«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
31919.09.2026, 10:30
«Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է»․ Գագիկ Բաղունց
54419.09.2026, 09:49
«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
37418.09.2026, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
36718.09.2026, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
29318.09.2026, 11:48