«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձում։
«ԱՄՆ-ն Հայաստանի հետ միասին տոնում է անկախության 35-ամյակը՝ արժևորելով այն առաջընթացը, որը ձեր երկիրը գրանցել է դեպի ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա։ Վերջին մեկ տարվա ընթացքում միասին արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ աշխատում ենք խաղաղության և բարեկեցության ընդհանուր տեսլականի շուրջ։
Մենք ակնկալում ենք առաջ մղել Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախաձեռնությունը (TRIPP), ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը։ Առաջիկա տարիներին ակնկալում ենք խորացնել երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր տոնի առթիվ»,- նշվում է ուղերձում։

Իսրայելի արտգործնախարարը նշանակվել է ներքին գործերի նախարար
6715:49
«ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի»․ Ռեզայի
11415:13
Աբու Դաբիում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները (տեսանյութ)
10915:01
«Ի՞նչ եք առաջարկում, կալանքը հանե՞նք, բոլորին տանենք տո՞ւն»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
7014:42
COP31. Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարման արարողությունը (տեսանյութ)
7414:18
«Շատ ցավալի դեպք է, բայց ես իրավաբան չեմ»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8013:42
Աբու Դաբիում մեկնարկել է եռակողմ բանակցությունների երկրորդ օրը
12413:25
«Թուրքիա է հասել, որ Էրդողանից նորից գիրք նվեր ստանա ու երջանիկ զգա՞»․ Ոսկան Սարգսյան
7613:18