«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո

Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը և այն դիտարկում ենք որպես միջպետական փոխգործակցության ամբողջ համալիրի անբաժանելի բաղադրիչ»,- ասվում է Մատվիենկոյի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
Նրա խոսքով՝ ռուս-հայկական բազմամյա համագործակցությունը հիմնված է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, բխում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերից և նպաստում տարածաշրջանային ու համաշխարհային կայունության ամրապնդմանը։

«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
913:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3713:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5013:36
«Ամեն ինչ ունի իր բացատրությունները, բայց դա չի նշանակում, որ դրանք մեզ բավարարում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5313:18
«Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6113:06
«Ինչ-որ մարդկանց հավաքել էին, իրենք իրենցով նստել, ասել-խոսել»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
5913:00
«Չունեմ դիտարկում․ ես ի՞նչ ասեմ, հավաքն ինքն իր մասին պիտի ասի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6712:54
Հաստատվեց 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը (տեսանյութ)
6712:48