Թուրք գեներալ-գնդապետն Ադրբեջանում է

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևը հանդիպել է Ադրբեջան այցելած՝ Թուրքիայի Հանրապետության գլխավոր շտաբի միջազգային համատեղ ռազմավարական հրամանատարության պետ, գեներալ-գնդապետ Սեբահաթթին Քըլընչի հետ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությունները կարևոր ներդրում են ունենում անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարելավման, փորձի փոխանակման ընդլայնման և երկու բանակների միջև համագործակցության հետագա ամրապնդման գործում։
Հանդիպման ընթացքում մանրամասն մտքեր են փոխանակվել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36