ՄԱԿ-ի ամբիոնից Թրամփը կրկին պարծեցել է, որ լուծել է 8 պատերազմ և շուտով կլուծի ռուս-ուկրաինականը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի ժամանակ։ Իր ելույթում ամերիկացի առաջնորդն անդրադարձել է մի շարք միջազգային հակամարտությունների լուծմանը՝ նշելով, ի թիվս այլնի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնագրերը։
«Իմ պաշտոնն ստանձնելուց ի վեր ինձ համար մեծ պատիվ է եղել լուծել ութ պատերազմ և դրա միջոցով բարեկամական հարաբերություններ հաստատել այդ երկրներից շատերի ղեկավարների հետ։ Ինձ համար մեծ պատիվ է եղել դա անելը։ Այս պատերազմներից շատերը տևել են երկար տարիներ, նույնիսկ տասնամյակներ։
Լուծված հակամարտությունների թվում են Կամբոջան և Թաիլանդը, Կոսովոն և Սերբիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Ռուանդան, Պակիստանը և Հնդկաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, և, իհարկե, Գազայի պատերազմը, որի լուծումը, ինչպես արդեն ասացի, ներառում էր բոլոր պատանդների՝ թե՛ կենդանի, թե՛ մահացածների վերադարձը։
Այս երկրներից գրեթե յուրաքանչյուրն ինձ շնորհակալական նամակ ուղարկեց։ Պակիստանի վարչապետը՝ հրաշալի մարդ, հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը փրկել է 30 միլիոն կյանք, և հնարավոր է՝ շատ ավելի շատ։
Ադրբեջանի նախագահը նշեց. «Նախագահ Թրամփը վեց ամսվա ընթացքում հրաշք գործեց։ Դա իսկական հրաշք էր. ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է»։
ՀՀ վարչապետը նշել է. «Այս առաջընթացը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության նկատմամբ նրա անսասան նվիրվածության»։
Կամբոջայի նախագահն ասել է. «Նախագահ Թրամփի ակնառու առաջնորդությունը, որը բնութագրվում է հակամարտությունները լուծելու և աղետալի պատերազմները կանխելու նրա նվիրվածությամբ՝ հեռատես, նորարարական դիվանագիտության միջոցով, առավել ցայտուն կերպով դրսևորվել է նրա վճռական դերում՝ անհապաղ և անվերապահ հրադադարի հասնելու և խաղաղություն հաստատելու գործում։ Նրա ժամանակին միջամտությունը, որը կանխեց պոտենցիալ ավերիչ հակամարտությունը, կարևոր դեր խաղաց հսկայական մարդկային կորուստների կանխարգելման գործում և հարթեց խաղաղության վերականգնման ճանապարհը»։
Ռուանդայի նախագահը ընդգծել է. «Տեսնելով խաղաղությանը նպաստելու հնարավորություն՝ նախագահ Թրամփը անմիջապես օգտվեց դրանից։ Այս հակամարտությունը տևեց 32 տարի։ Միլիոնավոր մարդիկ զոհվեցին։ Մենք այն լուծեցինք։ Մենք տեսել ենք անթիվ միջնորդական նախաձեռնություններ և ջանքեր, բայց դրանցից ոչ մեկը չի կարողացել լուծել հակամարտության արմատական պատճառները։ Նախագահ Դոնալդ Թրամփը նոր և հզոր ուղերձ է հղել, որն իսկապես երկարատև խաղաղություն է բերել և ստեղծել իրական առաջընթացի հնարավորություն, որը մենք անհնար էինք համարում»։
Մենք շատ սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ և կհասնենք դրան։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա ավելի արագ, քան մարդիկ սպասում են։ «Ամեն ամիս այնտեղ մահանում է 25,000 երիտասարդ, հիմնականում զինվորականներ։ Ամսական 25,000...», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ՄԱԿ-ի ամբիոնից Թրամփը կրկին պարծեցել է, որ լուծել է 8 պատերազմ և շուտով կլուծի ռուս-ուկրաինականը
2920:00
«Դադարեցնել պատերազմը». Թրամփի կոչը Պուտինին
6519:42
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով
4118:48
«Ռուսաստանը ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ է անցկացնում». Մատվիենկո
6718:36
Թուր գեներալ-գնդապետն Ադրբեջանում է
10018:24
«Արեգնազ Մանուկյանին դատարանից ուղեկցեցին տուն»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
5618:18
«Ազգային հզորություն կառուցելու ճանապարհին կարևոր են նաև ոչ նյութական ռեսուրսները»․ Արա Պողոսյան
6217:54
«Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի»․ Տաթևիկ Սողոյան
6117:36