Կանգառում ծեծել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին․ նա հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Միկոյան փողոցում ծեծել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 63-ամյա Ռուբեն Մ.-ն 23 համարի ավտոբուսը ցանկացել է կայանել տրանսպորտի համար նախատեսված կանգառում, որի հետևանքով վիճաբանություն է սկսվել մեկ այլ ավտոմեքենայի վարորդի հետ, վերջինն էլ մի քանի անգամ հարվածներ է հասցրել ավտոբուսի վարորդին՝ կոտրելով քիթը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով «խուլիգանություն և ծեծ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները պարզել են ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած քաղաքացու ինքնությունը, ով Երևանի բնակիչ է և ձեռնարկում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
6609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
291Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
304Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
498Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
348Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
436Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
177Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32508.11.2026, 21:00