«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին

Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան կատակով առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Նյու Ջերսին հանձնել Իսրայելին, երբ երկու երկրների ղեկավարները քննարկում էին Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ես և Թրամփը յուրահատուկ հարաբերություններ ունենք։ Մի անգամ Սպիտակ տանը, երբ նա խոսում էր Գոլանի բարձունքների մասին՝ նշելով, որ դրանք գտնվում են Իսրայելի ինքնիշխանության ներքո, կատակով հարցրի. «Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս իսրայելցիներին... Գոլանի բարձունքները ձեզ չեն պատկանում, որպեսզի դրանք որևէ մեկին հանձնելու իրավունք ունենաք, իսկ Նյու Ջերսին ձերն է»,- ասել է Ալ-Շարաան՝ ելույթ ունենալով Նյու Յորքում:
Նա նշել է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածքն են։ «Այսպիսով, անկախ այս կատակից, Գոլանի բարձունքները պատկանում են իրենց ժողովրդին։ Հետևաբար, ո՛չ Սիրիայի նախագահը, ո՛չ ԱՄՆ նախագահը, ո՛չ էլ որևէ այլ անձ իրավունք չունի հրաժարվելու դրանցից կամ դրանք փոխանցելու ուրիշներին»,- եզրափակել է Սիրիայի ղեկավարը։

«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
913:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3713:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5013:36
«Ամեն ինչ ունի իր բացատրությունները, բայց դա չի նշանակում, որ դրանք մեզ բավարարում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5313:18
«Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6113:06
«Ինչ-որ մարդկանց հավաքել էին, իրենք իրենցով նստել, ասել-խոսել»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
5913:00
«Չունեմ դիտարկում․ ես ի՞նչ ասեմ, հավաքն ինքն իր մասին պիտի ասի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6712:54
Հաստատվեց 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը (տեսանյութ)
6712:48