Թրամփը Սի Ծինփինին դիմավորելու համար կխախտի շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ կդիմավորի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «Էնդրյուս» ավիաբազայում՝ խախտելով շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը, գրում է Financial Times-ը։
«Սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ի գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ է օտարերկրյա առաջնորդին դիմավորում այդ բազայում՝ 1962 թվականին Ջոն Քենեդիի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանի հետ թռիչքուղում հանդիպումից ի վեր»,- ասվում է հրապարակման մեջ։ Թերթը նշում է, որ այս ժեստը խորը հարգանքի դրսևորում կլինի։
Նշենք, որ ԱՄՆ-ում պետական այցերի դեպքում պաշտոնական դիմավորման արարողությունը սովորաբար տեղի է ունենում Սպիտակ տանը։ Սի Ծինփինի՝ ԱՄՆ եռօրյա պետական այցը սկսվում է այսօր։ Բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել մաքսատուրքերի շուրջ ձեռք բերված ժամանակավոր համաձայնության երկարաձգումը, առևտուրը, կարևոր նշանակություն ունեցող հանքանյութերի մատակարարումները և արհեստական բանականության կիրառումը։

«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
913:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3713:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5013:36
«Ամեն ինչ ունի իր բացատրությունները, բայց դա չի նշանակում, որ դրանք մեզ բավարարում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5313:18
«Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6113:06
«Ինչ-որ մարդկանց հավաքել էին, իրենք իրենցով նստել, ասել-խոսել»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
5913:00
«Չունեմ դիտարկում․ ես ի՞նչ ասեմ, հավաքն ինքն իր մասին պիտի ասի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6712:54
Հաստատվեց 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը (տեսանյութ)
6712:48