Թրամփն անձամբ է դիմավորել այցով ԱՄՆ ժամանած Սի Ծինփինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է ինքնաթիռի մոտ դիմավորել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որը պետական այցով ժամանել է ԱՄՆ։ Ծինփինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգթոնի մոտ գտնվող «Էնդրյուս» ռազմաբազայում։
Թրամփի որոշումը՝ անձամբ դիմավորել Սի Ծինփինին վերջինիս ժամանման պահին, ավելի քան 60 տարի պահպանվող դիվանագիտական արարողակարգի խախտում էր։ Օտարերկրյա առաջնորդների ընդունման հաստատված կարգի համաձայն՝ ԱՄՆ նախագահը սովորաբար չի դիմավորում նրանց անմիջապես ռազմակայան ժամանելուն պես։ Նման վերջին դեպքը գրանցվել էր 1962 թվականին, երբ Ջոն Քենեդին ռազմակայանի թռիչքուղու վրա դիմավորել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանին։
Ինչպես նշել է Financial Times-ը, այս ընդունելությունը նպատակ ուներ ցուցադրելու այն հատուկ հարգանքը, որ Թրամփը տածում է Չինաստանի առաջնորդի նկատմամբ։ Հատկանշական է, որ Սի Ծինփինը չէր դիմավորել Թրամփին օդանավակայանում, երբ ԱՄՆ նախագահը մայիսին այցելել էր Չինաստան։
Սի Ծինփինը այցը Միացյալ Նահանգներ կտևի մինչև սեպտեմբերի 25-ը։ Սա Չինաստանի առաջնորդի առաջին պետական այցն է ԱՄՆ՝ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։

«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
913:54
«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3713:42
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5013:36
«Ամեն ինչ ունի իր բացատրությունները, բայց դա չի նշանակում, որ դրանք մեզ բավարարում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5313:18
«Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6113:06
«Ինչ-որ մարդկանց հավաքել էին, իրենք իրենցով նստել, ասել-խոսել»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
5913:00
«Չունեմ դիտարկում․ ես ի՞նչ ասեմ, հավաքն ինքն իր մասին պիտի ասի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6712:54
Հաստատվեց 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը (տեսանյութ)
6712:48