2,5 տարեկան երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և ստացել 2-3 աստիճանի այրվածքներ

Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ճաշը վրան թափվելու հետևանքով «ջերմային այրվածք 2-3 աստիճանի այրվածքներով» բուժօգնության են տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուժածը Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Ս․-ն է։ Պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Վ․ Ս․-ի 37-ամյա մայրիկի կողմից իրենց բակում գազաբալոնի վրա կաթսայով ապուր եփելու ժամանակ երեխան մոտեցել, քաշել է, կաթսան շրջվել է, և ապուրը թափվել է նրա վրա, ինչի հետևանքով ստացել է վերը նշված այրվածքները։
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
6609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
291Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
304Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
498Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
348Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
436Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
177Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32508.11.2026, 21:00