«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին»․ ֆոն դեր Լայեն

«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ»,- այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ՝ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթի միջոցով։ Եվ կամուրջներ մարդկանց միջև՝ խաղաղությանը նպաստող մեր ներդրումներով։ Մեր ինքնավար առևտրային միջոցառումները նոր հնարավորություններ կբացեն։ Հայաստանի՝ ԵՄ շուկա արտահանման 80 տոկոսն այժմ ազատված է մաքսատուրքերից։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ օրենսդիրները այս միջոցառումները վերջնականապես կընդունեն վաղը՝ ռեկորդային կարճ ժամկետում։ Եվ, վերջապես, մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։ Այսպիսով՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունն արագ զարգանում է, առաջ է շարժվում և ավելի ամուր է, քան երբևէ»,- գրել է Լայենը։
Նշենք, որ ավելի վաղ Նյու Յորքում կայացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Իսրայելի արտգործնախարարը նշանակվել է ներքին գործերի նախարար
6715:49
«ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի»․ Ռեզայի
11415:13
Աբու Դաբիում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները (տեսանյութ)
10915:01
«Ի՞նչ եք առաջարկում, կալանքը հանե՞նք, բոլորին տանենք տո՞ւն»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
7014:42
COP31. Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարման արարողությունը (տեսանյութ)
7414:18
«Շատ ցավալի դեպք է, բայց ես իրավաբան չեմ»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8013:42
Աբու Դաբիում մեկնարկել է եռակողմ բանակցությունների երկրորդ օրը
12413:25
«Թուրքիա է հասել, որ Էրդողանից նորից գիրք նվեր ստանա ու երջանիկ զգա՞»․ Ոսկան Սարգսյան
7613:18