Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված

Սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհու մոտ հնարավոր է կասկածելի իրեր լինեն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան 17 տարեկան աղջիկ է: Ոստիկանները նրան ծնողի հետ հրավիրել են բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրակայրիչ, վրացական գրառմամբ ծխախոտի փակ տուփ, էլեկտրոնային ծխախոտ և զիպ փականով 0,31 գրամ ընդհանուր քաշով սպիտակ գույնի փոշենման զանգված, որն աղջկա հայտարարության համաձայն «Լամալ» տեսակի դեղահաբի փոշի է։ Երեխան իր ծնողին, ծնողն էլ իրավապահներին հայտնել է, որ այն գնվել է Դավթաշեն թաղամասում գտնվող դեղատներից մեկից։ Դեպքի փաստով ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության բաժին։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
6609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
291Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
304Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
498Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
348Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
436Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
177Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32508.11.2026, 21:00