«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ։
Ավելի վաղ Վրաց պատրիարքարանը հայտարարություն էր տարածել և նշել, որ պատմական Էրեթի Սուրբ Գևորգ մայր տաճարում և նրա տարածքում կատարվող աշխատանքները, մտահոգիչ են: «Չնայած այն հանգամանքին, որ Կուրմուկի մայր տաճարը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն մեր երկրի և եկեղեցու պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձանն է»- նշված էր հայտարարության մեջ:
Ադրեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, թե Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի վերջին հայտարարությունը «հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամական, և բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը»։
«Կրոնական կազմակերպությունները պետք է զերծ մնան դիրքորոշումներից, որոնք կարող են վնասել դարերի ընթացքում Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև ձևավորված բարեկամության և բարիդրացիության պատմական հարաբերություններին։ Այս առումով մենք կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնօրինակել Հայ եկեղեցու մոտեցումները կամ չհետևել նրա օրինակին»,- ասվում է հայտարարության մեջ:

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
4603:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
7102:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
8801:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
8000:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
106Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
114Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
104Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
90Երեկ, 22:06