«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին

Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ ընտրություններից հետո, սակայն Կիևը փորձեց հարված հասցնել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ընտրություններից «մի քանի շաբաթ» առաջ Ուկրաինան հայտարարեց բանակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին, մինչդեռ ռուսական կողմը հայտարարեց, որ դա «քիչ հավանական է» քվեարկությունից առաջ, և դրանից հետո Մոսկվան պատրաստ է վերսկսել շփումները։
«Բայց վերջերս տեղի ունեցածը նույնպես բոլորին լավ հայտնի է։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, այսինքն՝ քվեարկության հիմնական օրը, փորձ արվեց Մոսկվայի վրա զանգվածային հարված հասցնել։ Առաջին հերթին, Մոսկվայի գոտի է մտել ավելի քան 1600 անօդաչու թռչող սարք։ Եվ երկրորդ՝ հարվածներ են հասցվել ընտրատեղամասերին։ Մի վայրում մեկը գտնվում էր դպրոցում։ Դպրոցը գործնականում ավերվել է», - ասել է Պուտինը (մեջբերել է ՏԱՍՍ-ը)։
Հիմա Կիևը պետք է «զգա պտասխանը», - զգուշացրել է Պուտինը և հավելել. «Եվ հասկանա, որ ոչ մի սադրիչ գործողություն, ոչ մի իրավիճակի սրում չի հանգեցնի նրանց ցանկալի արդյունքի։ Դրանք միայն կվատթարացնեն իրավիճակը նրանց համար»։

«Ընդդիմությունն ունի ոչ թե խորհրդանշական ազդեցություն, այլ սահմանադրական որոշիչ լծակ». Վլադիմիր Մարտիրոսյան
6903:24
«Տիեզերական մասշտաբի թույն եք ներարկել հանրության մեջ և պահանջում եք քաղաքական առողջ ապրելակե՞րպ». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
8702:06
«Թուրքիայի նախագահի խորհրդականն ինձ մի դեպք պատմեց 1990 թվականից». Թաթուլ Հակոբյան
10301:18
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում (տեսանյութ)
199Երեկ, 21:13
Ալեն Սիմոնյանը Դուբլինում ջերմ զրուցում է Հիքմեթ Հաջիևի հետ
209Երեկ, 20:43
Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ինքնաթիռը թռել է Մոսկվայից
204Երեկ, 19:31
«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան
126Երեկ, 17:48
«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան
100Երեկ, 17:42