«Իրանը հարստացնում է ուրանը մինչև 60%` խաղաղ նպատակներով». Արաղչի

Իրանը խաղաղ նպատակներով հարստացնում է ուրանը մինչև 60%, և Թեհրանը չի խախտում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT): Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Մինչև 60% հարստացումն անօրինական չէ և մնում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և մեր խաղաղ միջուկային ծրագրի շրջանակներում»,- ասել է նախարարը։
Արաղչիի խոսքով՝ Իրանն այս մակարդակով հարստացված ուրանն օգտագործում է բժշկական և այլ խաղաղ նպատակներով: Նա հավելել է, որ Թեհրանն առաջարկել է 2025 և 2026 թվականներին կնքել համաձայնագիր իր 60% հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ։
Արտգործնախարարը նաև հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ շարունակել բանակցություններն իր միջուկային ծրագրի շուրջ, եթե կա «բարի կամք և խաղաղության իրական ցանկություն»: Նրա խոսքով՝ Թեհրանը ներկայում մտադիր է կենտրոնանալ վստահության ամրապնդման միջոցառումների վրա, այդ թվում՝ սառեցված իրանական ակտիվների ապաշրջափակման վրա։
Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարեց, որ Վաշինգթոնը պատրաստ է Իրանին մատակարարել միջուկային վառելիք, եթե Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման իր ծրագրից: «Մենք կարող ենք [միջուկային] վառելիք [Իրանին] մատակարարել արտասահմանից», - ասել է Ռայթը։

«Պարզվում է՝ ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել․ սա չպետք է դառնա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն»․ Քրիստինա Վարդանյան
616:00
«Թուրք-սելջուկները վխտում են մարզադաշտում»․ Սուրեն Ներսիսյան (տեսանյութ)
2115:54
«Հո Ռոբերտ Քոչարյանի ժամանակները չեն». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
7214:30
«Կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6914:24
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է (տեսանյութ)
18214:13
«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8214:00
«Ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին հետապնդումների չի ենթարկվի, որ անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել». Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
7713:30
COP31. դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)
8212:42