«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկոյան ժամերին Երևանի կենտրոնի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել մեքենաների, որոնց վարորդները միտումնավոր բարձրացնում են շարժիչի ձայնը, «ճռիկներ» անում, գազ տալիս ու անշնորհք վարքով խանգարում քաղաքի բնակիչների և հանգստի իրավունք ունեցող մարդկանց անդորրը։
Սա մեքենա վարելու մշակույթ չէ, այլ պարզապես անպատասխանատու և լկտի պահվածք։
Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի նման դեպքերի նկատմամբ։ Անհրաժեշտ է կանխել վտանգավոր ու ցուցադրական վարքը, ստուգել նման մեքենաների համապատասխանությունը սահմանված տեխնիկական և աղմուկի նորմերին ու օրենքի խախտման դեպքում կիրառել համապատասխան միջոցներ։
Քաղաքի կենտրոնը ոչ մեկի անձնական ավտոդրոմը չէ։ Յուրաքանչյուր վարորդ պետք է հասկանա՝ իր «զվարճանքը» չպետք է վերածվի հարյուրավոր մարդկանց անհանգստության։
Երևանը բոլորինն է, և քաղաքի փողոցներում պետք է տիրի կարգուկանոն, ոչ թե անշնորհքության մրցույթ»։

Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
336Երեկ, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
37114.10.2026, 11:06
Անհայտ անձինք Բուլղարիայում հրկիզել են Starlink-ի 11 ալեհավաք
108013.10.2026, 23:06
«Փորձե՞լ է արդյոք Տիգրան Ավինյանն օգտվել իր «բարեփոխած» հանրային տրանսպորտից». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
39413.10.2026, 20:48
«Իրար կռիլո քսած երկու ավտո կարող են կանգնել, կիլոմետրանոց խցանում ստեղծել». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
51912.10.2026, 10:30
«Տեսահսկող սարքերը պետք է օգտագործենք, որ էս տեսակի խախտումները պատժվեն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
41012.10.2026, 10:24
«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
68509.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
76307.10.2026, 21:12