Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից

Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Պետեր Մադյարի՝ պատգամավորական անձեռնմխելիության կասեցմանը՝ գողության վերաբերյալ գործի շրջանակում։ Նիստին ներկա բոլոր 139 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել։ Բացառություն են կազմել «Ֆիդես» և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, որոնք բոյկոտել են քվեարկությունը։
2024 թվականի հունիսին ապագա վարչապետը Բուդապեշտի ակումբներից մեկում բանավեճի էր բռնվել այցելուներից մեկի հետ։ Եվ երբ տղամարդը քաղաքական գործչին նկարահանել էր հեռախոսով, վերջինս նրանից վերցրել էր հեռախոսը, դրել գրպանը, իսկ ավելի ուշ նետել Դանուբ գետը։
Այդ ժամանակ Մադյարը դեռ Եվրոխորհրդարանի պատգամավոր էր, սակայն իրավապահ մարմինների դիմումին ի պատասխան՝ Եվրոխորհրդարանը հրաժարվել էր նրան անձեռնմխելիությունից զրկել։
Հետագայում, երբ 2026 թվականի մայիսին նա դարձավ Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր, դատախազությունը որոշեց արդեն երկրի ներսում զրկել քաղաքական գործչին անձեռնմխելիությունից՝ հետաքննությունը վերսկսելու համար։ Ինքը՝ վարչապետը, հայտարարել է, որ դեմ չէ անձեռնմխելիությունից զրկվելուն, քանի որ իրեն անմեղ է համարում։
Նշենք, որ Մադյարը ոչ միայն զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, այլև պատգամավոր է։

Թրամփը Ֆրանսիային կոչ է արել փակել սահմանները՝ երկրում տիրող անկարգությունների պատճառով
11818:00
«Ինչի հանգեցրին ՌԴ-ի դեմ կիրառված սանկցիաներն ու Հորմուզի նեղուցի փակումը»․ Դերենիկ Մալխասյան
6017:42
«Ո՞ւմ ուղղությամբ է «կրակելու» Հարկադիրը»․ Կարեն Հեքիմյան
6917:24
«Արդյո՞ք Բաքուն ու Անկարան հենց «մերժում» չէ, որ բեմադրում են». Հակոբ Բադալյան
7216:48
Բաքվում Թուրքիայի դեսպանատունն ադրբեջանական լրատվամիջոցին մեղադրել է զրպարտության մեջ
16814:36
«Ֆրանսիան պատասխանում է Մակրոնի վարած արկծախնդիր քաղաքականությանը». Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
10813:36
«Կարծում եմ՝ շուտով Ֆրանսիայի խոշոր քաղաքներ բանակ կմտցնեն». Արտակ Զաքարյան (տեսանյութ)
10611:18
«Եթե ֆրանսիացիները մտածեին ինչպես ՀՀ-ի պսևդո-առաջադեմները, մարդկությունը երբեք չէր հասնի ժամանակակից ազատություններին». Արա Պողոսյան
10510:54