Թրամփը երեքշաբթի օրը կհանդիպի ԱԲ ընկերությունների գործադիր տնօրենների հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի արհեստական բանականության ընկերությունների գործադիր տնօրենների և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ, հաղորդում է Semafor-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Երեքշաբթի օրը Սպիտակ տանը կկայանա նախագահ Դոնալդ Թրամփի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և առաջադեմ արհեստական բանականության մոդելներ մշակող ընկերությունների գործադիր տնօրենների հանդիպում, Semafor-ին հաստատել է թեմային ծանոթ աղբյուրը։ Meta-ն հրավիրվածների թվում է», - գրում է հրատարակությունը։
Semafor-ի փոխանցմամբ՝ նույն օրը միջոցառում կանցկացվի ամերիկացի առաջնորդի, արհեստական բանականության ընկերությունների գործադիր տնօրենների և Թրամփի կաբինետի անդամների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում նրանք կներկայացնեն կառավարության նոր կայքը։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը կհանդիպի Թրամփի հետ։ Թրամփը ավելի ուշ հաստատել է առաջիկա հանդիպումը։

Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է (տեսանյութ)
614:12
«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
1914:00
«Ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին հետապնդումների չի ենթարկվի, որ անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել». Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
5813:30
COP31. դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)
7012:42
«Օրենքը պետք է պաշտպանել՝ սկսելով երեխայի իրավունքներից»․ Քրիստինա Վարդանյան
7112:12
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագիծը (տեսանյութ)
6811:36
«Երևանում բարդակն այն աստիճանի է հասել, որ արդեն իրենք են արձանագրում». Վարդան Ղուկասյան
10110:12
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
9309:24