Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ամերիկյան ԶԼՄ-ները հայց են ներկայացրել Թրամփի դեմ

Ամերիկյան ԶԼՄ-ները հայց են ներկայացրել Թրամփի դեմ
107
Այսօր, 11:06

Ամերիկյան CNN և MS NOW հեռուստաալիքները, ինչպես նաև Politico թերթը, նոր հայց են ներկայացրել Կոլումբիայի դաշնային օկրուգի դատարան՝ խնդրելով արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զրկել իրենց լրագրողներին Սպիտակ տուն մուտք գործելու հնարավորությունից։

Դատական փաստաթղթի համաձայն՝ լրատվամիջոցները դատարանին խնդրում են երկարաձգել լրագրողների մուտքը թույլատրող ժամանակավոր որոշման գործողությունը, որը դատավոր Թիմ Քելլին սեպտեմբերի 24-ին սահմանել էր 14 օր ժամկետով։

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ CNN, MS NOW և Politico լրատվամիջոցների լրագրողներին զրկում է Սպիտակ տուն մուտք գործելու թույլտվությունից՝ իր վարչակազմի վերաբերյալ, իր պնդմամբ, կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Սեպտեմբերի 19-ին նշված լրատվամիջոցների լրագրողներն ու տեխնիկական անձնակազմը զրկվել էին ԱՄՆ նախագահի նստավայր մուտք գործելու թույլտվությունից։