«ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը»․ Լիխաչով

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո վստահություն է հայտնել, որ հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը, հայտնում է РИА Новости-ն։
«Ինձ համար, թերևս, ամենակարևորն այն է, որ Հայաստանում ատոմային էներգետիկան շարունակի գոյություն ունենալ։ Եվ այսօր վարչապետի շուրթերից հնչեց, որ առաջիկա տարիներին Հայաստանի ատոմային էներգետիկան զարգանալու է։
Երկրորդը։ Մենք ցուցադրեցինք ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ մեր հայ գործընկերների և մասնագետների հետ համատեղ իրականացրած մեծ աշխատանքի գործնական արդյունքները։ Արդեն հայտնի է նախորդ տասնամյակում՝ 2016-ից մինչև 2026 թվականը, կատարված աշխատանքը։
Այժմ մենք սահուն անցել ենք շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլին՝ մինչև 2036 թվականը, որը պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի՝ մինչև 2031 թվականը և 2031-ից մինչև 2036 թվականը։ 2031 թվականի հետ կապված աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է, և նախօրեին աշխատանքային խմբի շրջանակում արձանագրեցինք արտադրական առաջադրանքի 100 տոկոսանոց կատարումը»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41810.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
65409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
33809.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
37109.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
31309.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
54106.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
56806.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
55906.11.2026, 13:18