4 զբոսաշրջիկ անհետ կորել է Ղրիմի քարանձավներում

4 զբոսաշրջիկ անհետ կորել է Ղրիմի քարանձավներում: Ղրիմի Արտակարգ Իրավիճակների Նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ Կարմիր Քարանձավներում փրկարարական գործողությունն իրականացվում է երկու վայրերից՝ Կրասնայա և Գոլուբինայա քարանձավներից։ Փրկարարները շարժվել են միմյանց հանդիպակաց ուղղությամբ։ Գործողությանը մասնակցում է ընդհանուր առմամբ 40 մարդ և 11 միավոր տեխնիկա։ Հայտնի է, որ զբոսաշրջիկները մնացել են սիֆոնների հետևում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ։
Ռուսաստանի Քննչական Կոմիտեի Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի գլխավոր քննչական վարչության տվյալներով՝ խումբն ինքնուրույն է մտել ջրհեղեղված քարանձավ, որտեղ բարձրացել էր ստորգետնյա գետի ջրի մակարդակը։ Զբոսաշրջիկները կապ չեն ունեցել ավելի քան 12 ժամ։ Քննչական Կոմիտեի գլխավոր քննչական վարչության պետ Վլադիմիր Տերենտևի հանձնարարությամբ սկսվել է դատավարական հետաքննություն։
«Ռոսիյսկայա Գազետա»-ի տվյալներով՝ անհետ կորածների մասին առաջին տեղեկությունները հայտնվել են սոցիալական ցանցերում. քարանձավագետների ընկերները հայտնել են, որ խումբը քարանձավ է մտել նախորդ օրը և չի վերադարձել նախատեսված ժամին։ Քարանձավի ղեկավարության տվյալներով՝ զբոսաշրջիկները իջել են Գոլուբինայա քարանձավ, որի մուտքը գտնվում է Դոլգորուկովսկայա Յայլայի վրա՝ պլանավորելով դուրս գալ Կրասնայա քարանձավով, քանի որ քարանձավները փոխկապակցված են։ Երթուղին մոտավորապես 10 կիլոմետր երկարություն ուներ։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
8900:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
104Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
250Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
170Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
278Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
132Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
111Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
119Երեկ, 14:54