Վրաստանը բելառուս Լև Միխեևին արտաքսել է Հայաստան, որտեղ նա կալանավորվել է բելառուսական իշխանությունների պահանջով, ապա ազատ արձակվել

Վրացական իշխանությունները Բելառուսի քաղաքացի Լև Միխեևին արտաքսել են Հայաստան, որտեղ նա կալանավորվել է բելառուսական իշխանությունների պահանջով, բայց ավելի ուշ ազատ արձակվել։ Նա այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը։
Նա Վրաստանում ապրել է հինգ տարի։ Սեպտեմբերի 25-ին նա գնացել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության միջազգային պաշտպանության բաժին՝ Մարտկոպիում, որպեսզի երկարաձգի իր ժամանակավոր անձը հաստատող քարտի՝ ապաստան հայցողի փաստաթղթի ժամկետը, որի լրանալու էր հոկտեմբերի 9-ին։
Նա այնտեղ կալանավորվել է Վրաստանում անօրինական գտնվելու համար և տարվել Թբիլիսի, որտեղ նրան տեղեկացրել են, որ նա պետք է անհապաղ լքի երկիրը։ Պարզվել է, որ երկու ամիս առաջ վրացական դատարանը վերջնական որոշում էր կայացրել՝ մերժելով Միխեևին միջազգային պաշտպանություն տրամադրելը։ Միխեևը պնդում է, որ տեղյակ չի եղել այս որոշման մասին։ Միգրացիոն ծառայության պաշտոնյաները Միխեևին առաջարկել են արտաքսման երկրի ընտրություն՝ Բելառուս, Ռուսաստան, Թուրքիա կամ Հայաստան։ Նա ընտրել է Հայաստանը և նույն օրը տարվել սահման, նրան տվել են անձնագիր, հեռախոս և ներկայացրել 1000 լարի (մոտավորապես 385,40 դոլար) տուգանք՝ Վրաստանում անօրինական գտնվելու համար։
Հայկական սահմանին, անձնագրային ստուգումից հետո, նրան ձերբակալել են, քանի որ Բելառուսը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Նրան տարել են Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունք, որտեղ նա գիշերեցլ է և հաջորդ օրն ազատ արձակվել։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան փողոցում և Սայաթ-Նովա պողոտայում
015:42
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2515:06
«Իրավական հիմքեր են ստեղծվում Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման համար»․ Արթուր Ղամբարյան
3815:00
«Կարելի էր COP17-ը անցկացնել Ջերմուկում, պատմել, որ սարերից այն կողմ՝ Քարվաճառում «պաշտելի Ադրբեջանը» օգտագործել է ֆոսֆոր». Նաիրա Կարապետյան
4414:24
«Ճշգրիտ է նկատված կանանց նկատմամբ այս երկու բռնարարների ընդհանրական վարքը». Հովհաննես Իշխանյան
6213:54
«Այս պահին Արթիկում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7713:12
Գերմանիայի երիտասարդությունը ծրագրում է զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել
15012:31
«Փաշինյանի ասածը վերաբերում է միայն տեսախցիկների տակ հանցագործություն կատարածների՞ն, թե՞ նաև պատիվներս բարձր պահած նախագահին». Սևակ Հակոբյան
6412:12