Ռումինիայի նախագահի նախկին թեկնածու Կալին Ջորջեսկուին կալանավորել են

Բուխարեստի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել դատական վերանայման միջոցը և Ռումինիայի նախագահի նախկին թեկնածու Կալին Ջորջեսկուին 30 օրով կալանավորել, հաղորդում է Reuters-ը։
Ջորջեսկուն ձերբակալվել է անցյալ շաբաթ՝ կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման և 1.1 միլիոն եվրոյի խարդախության հետ կապված գործի շրջանակներում։ Հետաքննիչների տվյալներով՝ քաղաքական գործիչը և երկու այլ մեղադրյալներ համոզել են ռումինացի գործարարին հանձնել գումարը՝ խոստանալով օգնել նրանց ստանալ մինչև 15 միլիոն եվրոյի վարկային գիծ արտասահմանյան ֆինանսական հաստատությունից։ Այս գործի շրջանակներում առգրավվել է Ջորջեսկուի Մոգոշոայայի առանձնատունը։ Digi24-ի տվյալներով՝ տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է կեղծ փաստաթուղթ, որը քաղաքական գործչին նույնականացնում էր՝ որպես մալթացի սենատոր։ Գործի հարուցումից հետո դատարանը մերժել է մեղադրանքի կողմի միջնորդությունը Ջորջեսկուի կալանքի վերաբերյալ, սակայն որոշումը բողոքարկվել է։ Բուխարեստում այսօր հրապարակված որոշումը վերջնական է։
Reuters-ը Ջորջեսկուին անվանում է «2024 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտ», որոնք չեղարկվել էին Ռումինիայում արտաքին միջամտության կասկածների պատճառով։ Նա առաջադրվել է՝ որպես անկախ թեկնածու։ Նախագահական ընտրությունների կրկնակի քվեարկությունը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսին, որի ընթացքում Ջորջեսկուին արդեն արգելվել էր առաջադրվել։ Գործակալությունը նշում է, որ հաղթանակ է տարել եվրոպամետ կենտրոնամետ Նիկուսոր Դանը։
Ջորջեսկուն արդեն իսկ քրեական մեղադրանքների է ենթարկվում Ռումինիայում՝ մեղադրվելով ընտրությունների չեղարկումից հետո հեղաշրջման փորձի, ինչպես նաև 1930-ականների ռումինացի ֆաշիստ առաջնորդների կերպարը տարածելու մեջ։ Նա ենթարկվել է դատական հսկողության, որից ազատ է արձակվել 2026 թվականի ապրիլին։ Նա հերքում է ցանկացած չարաշահում, բայց քրեական հետապնդման ֆոնին հեռացել է հրապարակային քաղաքականությունից։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
14700:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
90Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
97Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
101Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
175Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
116Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
117Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
104Երեկ, 18:36