«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հաստատել է իր գտնվելը Վաշինգթոնում:
Ինսթագրամյան իր էջում՝ սթորի բաժնում նա հրապարակել է փողոցով քայլելիս իր լուսանկարը՝ մակագրելով «Վաշինգթոն»: Պաշտոնյան գրառումն ուղեկցել է «Կինո» խմբի «Дальше действовать будем мы» («Հետագա քայլերը կձեռնարկենք մենք») երգով: Մյուս նկարին էլ նա համադրել է «Եղբայր2» («Брат 2») ֆիլմի հերոս Դանիլա Բագրովի հայտնի մեջբերումից մի հատված. ««Вот скажи мне, американец, в чём сила? Разве в деньгах? Вот и брат говорит, что в деньгах... Я вот думаю, что сила в правде: у кого правда, тот и сильней!» («Ասա ինձ, ամերիկացի, ո՞րն է ուժը։ Փո՞ղն է։ Դե, եղբայրս ասում է, որ դա փողն է... Ես կարծում եմ, որ իշխանությունը ճշմարտության մեջ է. ով ճշմարիտ է, ավելի ուժեղ է»):
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին Դմիտրիևը Վաշինգթոնում մի քանի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
14700:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
90Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
97Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
101Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
175Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
116Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
117Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
104Երեկ, 18:36