«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios

Այս շաբաթ Կատարի միջնորդների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում դիվանագիտական բեկման հասնելու նպատակով ձեռնարկած ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում գնալ զիջումների, հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Նրանք հայտնվել են փակուղում։ Իրանցիները պահանջում են այն, ինչին ԱՄՆ-ն պատրաստ չէ համաձայնել, իսկ ԱՄՆ-ն կարծում է, որ հաղթում է, ուստի փոխզիջման գնալու անհրաժեշտություն չկա»,- ասել է զրուցակիցներից մեկը։
Նշվում է, որ կողմերն ավելի ու ավելի են հակվում այն կարծիքին, որ ռազմական հակամարտության վերսկսումը հավանական է։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջանկյալ ընտրություններից հետո հրաման տալ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու մասին։
Axios-ի զրուցակիցները նշել են, որ Կատարի իշխանությունները կշարունակեն իրենց ջանքերը, սակայն երկու կողմերի գործողություններն ավելի ու ավելի են հիասթափեցնում նրանց։
Նշվում է, որ Կատարի միջնորդ Ալի ալ-Թավադին Նյու Յորքում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և նրա թիմի հետ ու առաջարկել փոխզիջումային ծրագիր, որը նպատակ ուներ բավարարելու թե՛ Թեհրանի՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակումը վերացնելու պահանջը, թե՛ Վաշինգթոնի՝ Իրանի կողմից միջուկային ոլորտում զիջումների գնալու պահանջը։ Ալ-Թավադին նաև հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների և ամերիկացի այլ պաշտոնյաների հետ։

«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
614:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
9213:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
5213:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5013:30
«Չի գանգատվել՝ իշեմիկ խնդրի հետ կապված, գործ ունենք դժբախտ պատահարի հետ»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
5913:18
«Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
7012:48
«Պետք է ներկայացնի, թե ինչպես են իրենք քաղաքական ղումարբազության արդյունքում ավերել ՀՀ անվտանգային համակարգը»․ Մեսրոպ Առաքելյան
6212:42
Առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ առցանց մասնակցելու քվեարկություններին
7412:36