«Մոսկվան չի բացառում Կալինինգրադը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառումը»․ Իռլանդիայում ՌԴ դեսպանատուն

Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն Կալինինգրադի մարզը մեկուսացնել երկրի մնացած տարածքից։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Իռլանդիայում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
Հրապարակման մեջ նաև նշվում է Կալինինգրադի օդային և ծովային շրջափակման նախապատրաստման վերաբերյալ ստացվող տեղեկությունների մասին։ «Նման սցենարի դեպքում զինված բախման վտանգը բարձր է, և հավանականություն կա, որ Ռուսաստանը հակամարտության վաղ փուլում կանխարգելիչ հարվածներ կհասցնի դաշինքի անդամ երկրների որոշումների կայացման կենտրոններին»,- հայտարարել են դեսպանատանը։
Դիվանագիտական կառույցի ներկայացուցիչները նշել են, որ վերջին ամիսներին ՆԱՏՕ-ն և ԵՄ երկրները մեծացրել են ռազմական ակտիվությունը Ռուսաստանի արևմտյան սահմանների երկայնքով։

«300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան. պետք չի էդքան պրիմիտիվացնել». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
713:00
«Եթե տիկին Գալյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները լավն են, թող գնա, մեկ ամիս այնտեղ մնա»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4912:30
«Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինվորը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6912:18
«Տիկի՛ն նախարար, հիմա գո՞հ եք»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
5912:00
«Մահաբեր ու մահաստեղծ․ սա օրվա կառավարիչների հավաքական բնութագիրն է»․ Արմեն Հովասափյան
5811:48
«Շինծու մեղադրանքներով վարկաբեկում են․ մարդկանց սիրտն ուղղակի չի դիմանում»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
6311:30
Աննա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6611:18
«Պուտինն ապրում է այլ իրականության մեջ». Զելենսկի (տեսանյութ)
16311:13