Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել Է վերսկսել միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ

ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլատրել է վերսկսել միգրանտներին երրորդ երկրներ արտաքսելու ծրագիրը, հայտնում է Reuters-ը։
Դատավորները ժամանակավորապես չեղարկել են ստորադաս դատարանի որոշումը, որը վարչակազմից պահանջում էր միգրանտներին նախապես տեղեկացնել և նրանց հնարավորություն տալ հայտնել իրենց կյանքին սպառնացող վտանգի մասին այն երկրներում, ուր նրանց պատրաստվում են ուղարկել։ Թրամփի վարչակազմը պնդում էր, որ այս պահանջը խոչընդոտում էր «օտարերկրացիներին ԱՄՆ-ից արդյունավետ կերպով արտաքսելու» հարցում։
Որոշումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Գերագույն դատարանը վերջնական որոշում չի կայացրել գործի վերաբերյալ։
Սպիտակ տունն այս ծրագրի շրջանակում անցած տարի արտաքսել է ավելի քան 25 000 միգրանտի, նշում է Reuters-ը։ Արտաքսվածներին ընդունում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հարավային Սուդանը, Ուգանդան, Հասարակածային Գվինեան, Լիբերիան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը և այլ պետություններ, որոնց հետ ԱՄՆ-ն համապատասխան համաձայնագրեր է կնքում։ Առավել հաճախ Վաշինգթոնը ապօրինի միգրանտներին ուղարկել է Մեքսիկա։

«Ի՞նչ եք առաջարկում, կալանքը հանե՞նք, բոլորին տանենք տո՞ւն»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
2114:42
COP31. Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարման արարողությունը (տեսանյութ)
5614:18
«Շատ ցավալի դեպք է, բայց ես իրավաբան չեմ»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
6913:42
Աբու Դաբիում մեկնարկել է եռակողմ բանակցությունների երկրորդ օրը
10613:25
«Թուրքիա է հասել, որ Էրդողանից նորից գիրք նվեր ստանա ու երջանիկ զգա՞»․ Ոսկան Սարգսյան
6713:18
Ստեփանավանում և Եղեգնաձորում ընտրվել են համայնքների ղեկավարներ (տեսանյութ)
6513:12
«Արդեն նոյեմբերն է, ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները». Արուսյակ Մանավազյան
6013:06
«300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան. պետք չի էդքան պրիմիտիվացնել». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
6813:00