Հրապարակվել են կադրեր՝ Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռից

Flydubai-ի՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո հայտնվել են լուսանկարներ և նոր վարկածներ՝ ինքնաթիռում տեղի ունեցածի վերաբերյալ։
Խոսքը FZ1073 չվերթի մասին է։ Թռիչքի ընթացքում 180 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը սկզբում փոխանցել է 7700 կոդը՝ ընդհանուր արտակարգ իրավիճակի միջազգային ազդանշանը։ Որոշ ժամանակ անց փոխանցվել է 7500 կոդը, որն օգտագործվում է օդանավի հնարավոր առևանգման կամ այլ անօրինական միջամտության դեպքում, հայտնում է Times of Israel-ը։ Ի վերջո, օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում։
Associated Press-ի տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող մարդիկ պատմել են, որ օդանավի առջևի հատվածից ճիչեր են լսել։ Նրանց խոսքով՝ միջադեպի ընթացքում ինքնաթիռը կտրուկ իջել է։
Ուղևորներից մեկի հայրն ասել է, որ տղամարդկանցից մեկը, ենթադրաբար, դանակ է վերցրել և օդաչուին գետնին գցել։ Նրա խոսքով՝ օդաչուների խցիկում արյուն է եղել։
i24News-ի տվյալներով՝ երկրորդ օդաչուն՝ Օմանի քաղաքացին, դանակով վիրավորել է օդանավի հրամանատարին՝ ԱՄԷ-ի քաղաքացուն, և փորձել է ստանձնել ինքնաթիռի կառավարումը։ Հարձակվողին վնասազերծել են ուղևորներն ու անձնակազմի անդամները, իսկ Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում վայրէջք կատարելու համար օգնել են ինքնաթիռում գտնվող Հարավաֆրիկյան Հանրապետության և Նոր Զելանդիայի օդաչուները։
?✈️???? Un vol Flydubai reliant Dubaï à Tel-Aviv a déclenché le code d’urgence signalant un possible détournement alors qu’il transportait environ 180 passagers. L’appareil a été dérouté vers l’Arabie saoudite. https://t.co/JCAcaidYT0
— KRONIK Insights (@KRONIKInsights) September 30, 2026

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
3209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
286Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
300Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
491Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
345Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
431Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
176Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32408.11.2026, 21:00