Բարսելոնայում ակտիվիստները վրաններ են տեղադրել

Բարսելոնայի հրապարակում ակտիվիստները վրաններ են տեղադրել՝ բողոքելով բնակարանային ճգնաժամի դեմ։ Այս մասին հայտնում է El Mundo-ն։ Հանրահավաքի մասնակիցները, ի թիվս այլ պահանջների, բարձրաձայնում են արժանապատիվ և մատչելի բնակարան ունենալու իրավունքի մասին։
Բարսելոնայում անցկացված բողոքի ակցիան Իսպանիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող ցույցերի շարքի մի մասն է։ Դրանք սկսվել են, երբ տարեց կինը վտարվել է վարձակալած բնակարանից, որտեղ ապրել էր 70 տարի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կինը, այնուամենայնիվ, կկարողանա վերադառնալ իր տուն՝ այն տնօրինող ընկերության հետ համաձայնության գալուց հետո։
Վերջին տարիներին Իսպանիայում բնակարանների հասանելիությունը զգալիորեն վատացել է գների աճի ֆոնին։ RTVE-ի տվյալներով՝ բնակարան գնելը դարձել է մոտ 35%-ով ավելի թանկ, քան համավարակից առաջ, իսկ վարձակալության գներն աճել են 43%-ով։
⛺? Las acampadas para denunciar la situación de la vivienda llegan a Barcelona: un centenar de personas instalan sus tiendas en la plaza Catalunya ? Marikarmen Free #Acampada #Vivienda #Desahucio #Barcelona #Maricarmen https://t.co/zh11giiNH9
— Infobae España (@infobaees) September 30, 2026

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
13800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
85Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
92Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
98Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
171Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
115Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
115Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
102Երեկ, 18:36