Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«ՌԴ-ն չի կարող աշխարհով մեկ շրջել և ողորմություն մուրալ՝ ինչպես ոմանք»․ Պուտին

«ՌԴ-ն չի կարող աշխարհով մեկ շրջել և ողորմություն մուրալ՝ ինչպես ոմանք»․ Պուտին
470
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ., 16:01

Ռուսաստանը, ի տարբերություն որոշ երկրների, չի կարող աշխարհով մեկ շրջել և «ողորմություն մուրալ», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով նորընտիր խորհրդարանի առաջին նիստում։

«Նախ՝ որովհետև դա նվաստացուցիչ է։ Երկրորդ՝ մեզ ոչ ոք չի տա, մենք դա լավ գիտենք։ Եվ, երրորդը, ամենակարևորը՝ մեզ դա պետք չէ»,- նշել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ֆինանսական համակարգը և տնտեսությունը կայուն վիճակում են։