Դատարանը վերջին պահին դադարեցրել է կնոջ մահապատիժը, որը առաջինն էր լինելու Թենեսիում վերջին 200 տարվա ընթացքում

ԱՄՆ-ի դաշնային դատարանը կասեցրել է Քրիստա Փայքի մահապատիժը, ով կարող է դառնալ Թենեսիում 200 տարվա ընթացքում մահապատժի ենթարկված առաջին կինը, հաղորդում է The New York Times-ը։
50-ամյա Փայքը պետք է մահապատժի ենթարկվեր մահացու ներարկման միջոցով սեպտեմբերի 30-ին, ժամը 10:00-ին, Նեշվիլի խիստ ռեժիմի բանտում։ Մահապատժից մի քանի ժամ առաջ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել մահապատիժը, մինչև կքննարկվեն մահապատժի դատավճիռը չեղյալ համարելու լրացուցիչ փաստարկներ։
Այս որոշումը կայացվել է Փայքի փաստաբանների շնորհիվ։ Փայքը պատիժ է կրում 1995 թվականին կատարված կանխամտածված սպանության համար։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր։ Նրա փաստաբանները պնդում են, որ Փայքը հանցագործությունը կատարել է մանկության տարիներին սեռական բռնության հետևանքով առաջացած հոգեկան առողջության խնդիրների պատճառով։ Ձերբակալությունից հետո Փայքի մոտ իսկապես ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և երկբևեռ խանգարում։ Նրա պաշտպանության թիմը նշում է, որ դատարանը չի դիտարկել Փայքի հանդեպ բռնության մասին ցուցմունքները՝ որպես լրացուցիչ ապացույց։ ԱՄՆ-ի Վեցերորդ շրջանի վերաքննիչ դատարանի կազմը բացատրել է, որ ապացույցները վերլուծելու համար անհրաժեշտ է «կարճ դադար»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
13800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
85Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
92Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
98Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
171Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
115Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
115Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
102Երեկ, 18:36