«Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն կարող էր ահաբեկիչ կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ լինել»․ Թրամփ

Ահաբեկիչը կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կարող էր ներգրավված լինել Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մեջ, որն արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք նա արդեն քննարկել է այս միջադեպը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ինչպես նաև՝ ամերիկացի առաջնորդի կարծիքով, ի՞նչ էր փորձում անել օդաչուն։
«Կարծում եմ՝ սա անհավանական պատմություն է։ Ես կարող եմ պատմել այդ պատմությունը, բայց ավելի լավ է՝ դուք այն լսեք հենց նրանից (Նեթանյահուից՝ խմբ.)։ Թեև ենթադրում եմ, որ համացանցում արդեն բազմաթիվ կեղծ լուրեր են հայտնվել։ Երբեք չգիտես, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Բայց ես իսկապես երկար զրուցել եմ Բիբի Նեթանյահուի հետ այս դեպքի մասին, և, ըստ ամենայնի, երկրորդ օդաչուն, հնարավոր է, ահաբեկիչ է եղել կամ գուցե հոգեկան խնդիրներ ունեցող մարդ, և դանակով հարվածել է [առաջին] օդաչուին», — ասել է Թրամփը։
Հարցին, թե արդյոք օդաչուն ցանկացել է կործանել ինքնաթիռը, նա պատասխանել է․ «Նրանք դա չգիտեն»։
Թրամփի խոսքով՝ «իսրայելցի ջրմուղագործն է, որը երբեք ինքնաթիռ չէր վարել, այդ մարդուն դուրս քաշել նստատեղից, հետ շպրտել, բռնել ղեկը, բարձրացրել և հավասարեցրել ինքնաթիռը՝ կործանումից անմիջապես առաջ»։

«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
4102:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
7401:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
6800:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
97Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
109Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
100Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
85Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
96Երեկ, 21:54