Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ դպրոցում հրդեհ է բռնկվել

Առավոտյան Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքի Նելսոն Մանդելայի անվան դպրոցում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը բռնկվել է այն պահին, երբ շենքի մոտ աշակերտների ցույց էր անցկացվում։ Այս մասին հայտնում է actu.fr ինտերնետային պորտալը։
Նշվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները դեռևս պարզված չեն։ Աշակերտներից մեկի խոսքով՝ հրդեհի հետևում կանգնած են քաղաքի և դրա շրջակայքի այլ դպրոցների աշակերտներ։
ԶԼՄ-ներում հրապարակված կադրերում երևում է, որ կրակը տարածվել է դպրոցի ճակատի մի հատվածում՝ առաջին հարկից մինչև տանիք։ Բացի այդ, հրդեհի հետևանքով վնասվել է դպրոցին կից հանրակացարանի մի մասը։
Ֆրանսիայում ավագ դասարանների աշակերտներն արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են անցկացնում՝ դժգոհելով ծանրաբեռնված դասացուցակից, ուսուցիչների պակասից և կրթության ոլորտի այլ խնդիրներից։ Որոշ դեպքերում բողոքի ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով։ Իշխանությունները հայտնել են 625 մարդու ձերբակալության և ավելի քան 200 տուժածի մասին։
Le lycée Nelson Mandela est en feu ce matin, à Nantes. Ces violences doivent cesser de toute urgence. Aucune cause ne saura les justifier. https://t.co/PUVGPdv6JK
— Corentin Vinet (@Corentin_Vinet) October 1, 2026

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
6500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
93Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
224Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
157Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
253Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
127Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
107Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
116Երեկ, 14:54